Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում «...

Պուտինը չի կարծում, որ Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեցել են «պետությունների միջև ինչ-որ ճգնաժամ»: Նա այն անվանել է «զգացմունքային ճգնաժամ»,- հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եթե մենք ճգնաժամ ունենայինք, առևտրատնտեսական կապերի աճ չէր լինի։ Կար զգացմունքային ճգնաժամ, քանի որ մենք բախվեցինք շատ դժվար իրադարձության, ողբերգության»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինը հույս ունի, որ AZAL ինքնաթիռի վթարից հետո Մոսկվան և Բաքուն շրջել են անցյալի էջը։