Ռուսաստանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել Լա...

Լատվիայում Ռուսաստանի դեսպանատունը բողոքի նոտա Է հղել Լատվիայի արտաքին գործերի նախարարությանը երկրի Սեյմի որոշման պատճառով, որը թույլ է տալիս ապամոնտաժել Հայրենական մեծ պատերազմի ընթացքում Ռիգայի ազատագրողների հուշարձանները: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին «Տելեգրամ»-ի ալիքում հաղորդագրություն է տարածել Լատվիայի ՌԴ դեսպանատունը:

ՌԴ դեսպանությունը իր վրդովմունքն է հայտնել երկրի ԱԳՆ-ին, որ Լատվիայի խորհրդարանը միակողմանիորեն դադարեցրել է խորհրդային զինվորների հուշարձանների պահպանության մասին 1994 թվականի միջկառավարական համաձայնագրի 13-րդ հոդվածը:

13-րդ հոդվածում ասվում է, որ հաշվի առնելով միջազգային փորձը ՝ լատվիական կողմն ապահովում է Լատվիայի Հանրապետության տարածքում  խորհրդային զինվորների հուշահամալիրների եւ գերեզմանոցների խնամքը, բարեկարգումն ու պահպանությունը: