Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրների ոլորտում ճնշման ուժեղացմանը: Այս մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան:
«21-րդ (փաթեթը) պատրաստվում է, և այն բավականին խիստ կլինի, հատկապես էներգակիրների առումով», - ասել է գերատեսչության ղեկավարը ERR պետականհեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում:
Ապրիլի 22-ին ԵՄ դեսպանները հաստատել են Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն այն բանից հետո, երբ Ուկրաինան վերսկսեց «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումները դեպի Հունգարիայի և Սլովակիա:
Ապրիլի 24-ին Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ երկրների ղեկավարները սկսել են սահմանափակումների 21-րդ փաթեթի պատրաստումը:



