Ռուսաստանի Դաշնությունում չայլդֆրի շարժումն ա...

Կրեմլը դեռ դիրքորոշում չունի Ռուսաստանի Դաշնությունում չայդրի շարժումն արգելելու հարցում, սակայն այն ամենը, ինչը խանգարում է երկրում ծնելիության աճին, պետք է վերանա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի առաջարկը՝ օրենսդրորեն արգելել այս շարժումը։

«Ոչ», - պատասխանել է Պեսկովը այն հարցին, թե արդյոք Կրեմլը գործնականում աշխատում է առաջարկի վրա։

«Գաղափարը հայտարարվել է երեկ, ուստի այստեղ ոչինչ ասել չեմ կարող։ Միակ բանը, որ բացարձակապես անվիճելի է, այն է, որ ժողովրդագրական խնդիրը մեր առջեւ ծառացած գլխավոր մարտահրավերներից է։ Անշուշտ, ծնելիության բարձրացումը գլխավոր առաջնահերթություններից է ողջ կառավարության և ողջ երկրի աշխատանքում։ Ուստի պետք է արվի այն ամենը, ինչ պետք է արվի ծնելիության բարձրացման համար, եւ այն ամենը, ինչը խանգարում է դրան, բնականաբար, պետք է վերանա մեր կյանքից»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

Մատվիենկոն, ավելի վաղ ելույթ ունենալով Եվրասիական կանանց IV ֆորումի նիստերից մեկում, հայտարարել էր, որ չայլդֆրի շարժումը արևմտյան նախագիծ է, որի նպատակն է ոչնչացնել ընտանիքի ինստիտուտը, և պետությունը չի կարող թույլ տալ, որ նման գաղափարախոսություն իրականացվի Ռուսաստանում։