Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզում ստրուկն...

Տուլայի մերձակայքի ագարակներից մեկի տերերը առնվազն տասը մարդու պահում էին ստրկության մեջ, որոնց հրապուրել էին զբաղվելու միանգամվա աշխատանքով, հաղորդում է ստրկության և հարկադիր աշխատանքի խնդիրներով զբաղվող «Այլընտրանք» շարժումը:

«Օրինակ՝ Անատոլիին առաջարկել են 3000 ռուբլով սեխ բեռնել, իսկ Ալեքսանդրին՝ 2000 ռուբլով կարտոֆիլ։ Արդյունքում բոլոր ապագա այգու աշխատողները բերվել են Տուլայի շրջան»,-նշել են շարժման ներկայացուցիչները։

Կազմակերպության տվյալներով՝ դրանից հետո աշխատողներին ստիպել են անդորրագրեր գրել, որ «համաձայն են այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում իրենց կյանքում»։ Մարդիկ ապրում էին հակասանիտարական պայմաններում, առանց տաք ջրի, ուտիճների, փայտոջիլների ու ոջիլների առկայությամբ։ «Անհնազանդություն և հանգստանալու ցանկություն դրսևորողների նկատմամբ բռնություն է կիրառվել։ Իսկ նրանք, ովքեր փորձել են փախչել, վերադարձվել են»,- նշել են «Այլընտրանք»-ից:

Ստրկական աշխատատանքի դատապարտվածները խիստ հսկողության ներքո ամբողջ օրը խնձոր են հավաքել, իսկ երեկոյան նրանց լավ աշխատանքի համար ալկոհոլ են հյուրասիրել, «որը ոմանց համար բավական էր մնալու համար», նշել են իրավապաշտպանները։

Սակայն ագարակ հասածներից մեկին հաջողվել է հեռախոսը թաքցնել գուլպաների մեջ և օգնություն խնդրել։ Երբ «Այլընտրանք»-ի կամավորները իրավապահների հետ ժամանել են ագարակ՝ գիշերային շրջայցի, բարաքներից մոտ 50 մարդ է դուրս եկել։ Շրջայցի մասնակիցներին հանդիպել է ոմն «գնչուհի», ով հայտարարել է, թե իրենք ագարակում ոչ մի օրենք չեն խախտում:

«Մենք թաքցնելու ոչինչ չունենք, իսկ դուք վերադասի հետ պայմանավորվե՞լ եք այս միջոցառման վերաբերյալ։ Աղմուկ եք բարձրացրել, ստրուկներ եք փնտրում։ Մենք ամեն ինչ անում ենք օրենքի շրջանակում, պայմանագրեր ունենք, այստեղ ոչ մեկին բռնությամբ չենք պահում»,- ըստ Myslo-ի՝ հայտարարել է ագարակատերերից  մեկը:

Միաժամանակ տեղում տասը մարդ օգնություն են խնդրել ու համաձայնել են մեկնել կամավորների հետ։ «Аргументы и факты» պարբերականի տվյալներով՝  կամավորներից մեկը ուկրաինական պատերազմի մասնակից է եղել։ Գաղութից մեկնել է ռազմաճակատ, տուն վերադառնալուն պես մսխել է վաստակած գումարն ու հայտնվել է փողոցում։

Քննչական կոմիտեի մարզային վարչությունից հայտնել են, որ մարդկանց ապօրինի ազատությունից զրկելու դեպքի առթիվ հետաքննություն են սկսել։ Նրանք պարզաբանել են, որ խոսքը Տուլայի շրջանի Բելևսկի թաղամասի՝ «գնչուներին» պատկանող ագարակի յի մասին է։ «Ստուգման արդյունքներով կկայացվի ընթացակարգային որոշում»,- եզրակացրել են վարչությունից։

Միաժամանակ ուժայինները ոչ պաշտոնապես հայտարարել են, որ ագարակատերերին մեղադրանք առաջադրելը դժվար կլինի, քանի որ մարդիկ իրենց գրավոր համաձայնություն են տվել աշխատելու։