Ռուսաստանցի գործարարի՝ «Ջերմուկ» հանքային ջրի...

Գործարարն անցյալ տարվա փետրվարին, խմելով «Ջերմուկ» հանքային ջուրը, մահացել էր այրվածքներից. պարզվել էր՝ ապակե շիշը պարունակում էր քացախաթթու, որն օգտագործվում է շրջանառությունից վերադարձված ապակե շշերը լվանալիս։ 

Հարուցվել է քրեական գործ՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման և դրա հետևանքով անզգուշությամբ մարդու մահ առաջացնելու դեպքի առթիվ։ Գուսովի այրին և դուստրերը հայց են ներկայացրել ընդդեմ հանքային ջուր արտադրող ընկերության, որպես մեղադրյալներ նշված են «Ջերմուկ Գրուպ»-ը և անհատ ձեռներեց Իգոր Ալեքսանդրովիչ Իսուպովը: Դեկտեմբերի վերջին Վլադիկավկազի Սովետսկի շրջանային դատարանն ընթացք չի տվել հայցին։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հունվարի 20-ին հայտնել է, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ռուսական կողմին ներկայացրել է Ջերմուկ հանքային ջրի միջազգային չափանիշներին համապատասխանության ապացույցներ։ «Ջերմուկ Գրուպ»-ը Գուսովի ընտանիքի հայցն անհիմն է որակել:

«Քրեական գործը կասեցվել է: Որքանով տեղյակ ենք՝ հետաքննությունը հարցումներ է ուղարկել Հայաստան դեռևս անցյալ տարվա մայիսին, սակայն պատասխանող կողմն անտեսում է այդ հարցումները, թեև ընկերությունը պետք է շահագրգռված լինի լիարժեք քննությամբ և իր հեղինակության պաշտպանությամբ», - ասել է փաստաբանը:

Փաստաբանի խոսքով՝ գործի կասեցումից հետո ուսումնասիրվել են նյութերի պատճենները, նախապատրաստվել է քաղաքացիական հայց: