Քաղաքացիների 90%-ը բացասական է գնահատել տրանս...

«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ն Երևան քաղաքի խնդիրների վերաբերյալ հարցումներ է արել, տնօրեն Արամ Նավասարդյանը հայտնեց արդյունքների մասին:

«Ինչպե՞ս եք վերաբերվում տրանսպորտի գնի փոփոխությանը. 2 տոկոսը նշել է լիովին դրական, 11.4 տոկոսը նշել է ավելի շուտ դրական, ավելի շուտ բացասական նշել է 15.2 տոկոսը և 68.7 տոկոսը նշել է ընդհանրապես բացասական: Այսինքն, գրեթե 90 տոկոսը բացասական է գնահատել:

Ինչպե՞ս եք գնահատում տրանսպորտի վճարման նոր համակարգը. 7.8 տոկոսը նշել է լիովին դրական, 26.1 տոկոսը նշել է ավելի շուտ դրական, 13.5 տոկոսը նշել է ավելի շուտ բացասական և 45.9 տոկոսը նշել է ընդհանրապես բացասական: Այսինքն, մոտ 64 տոկոսը նշել է  բացասական»,- ասաց նա: