«Գնահատեք Երևան քաղաքի ավագանիների աշխատանքը ըստ խմբակցությունների»,- այս հարցին Երևանի բնակիչները պատասխանել են հետևյալ կերպ․
- «Մայր Հայաստան» խմբակցություն - 2․5
- «Ազգային առաջընթաց» խմբակցություն – 2,4
- «Հանրային ձայն» խմբակցություն – 2,2
- «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն – 2,1
- «Հանրապետություն» խմբակցություն – 1,9
1-ը նվազագույն գնահատականն է, 5-ը՝ առավելագույն։ Գծապատկերում ներկայացված է միջին գնահատականը։
Հարցումն անցկացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն, «Երևանցիների Ձայնը» ամենամյա հետազոտության շրջանակներում։ Արդյունքները մամուլի ասուլիսում ներկյացրեց ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը։
«Error 404» խորագրով հարցումն իրականացվել է հեռախոսային եղանակով, հունվարի 9-14-ը։