Ռուսական զորքերը Կուրսկի մարզում գյուղ են վեր...

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ իր ենթակայության տակ գործող ստորաբաժանումներին այսօր հաջողվել է վերականգնել վերահսկողությունը  Կուրսկի մարզի Կրուպեց գյուղի նկատմամբ։

«Հակառակորդի կենդանի ուժի ոչնչացումն ավարտված է, գյուղի նկատմամբ վերահսկողություն է հաստատվել»,-հայտարարել է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը։

Կրուպեցը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից ուղիղ գծով 10 կիլոմետր հեռավորության վրա։