Ռուսական զինված ուժերը վերահսկողության տակ են...

Դնեպրոպետրովսկի և Զապորոժիեի մարզերի տասներեք բնակավայրեր անցել են Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ, հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը այցելել է «Արևմուտք» խմբավորման հրամանատարական կետերից մեկը։

«Մենք վերահսկողության տակ ենք վերցրել 13 բնակավայր՝ վեցը Դնեպրոպետրովսկի մարզում և յոթը՝ Զապորոժիեի մարզում», - Ռուսաստանի նախագահին ուղղված զեկույցում ասել է Գերասիմովը։