Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ՌԴ ՀՕՊ միջոցները գիշերը երկրի շրջանների երկնքում խոցել են 239 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Ռուսական ուժերը հարձակվել են Ուկրաինայի Օդեսա քաղաքի «Նովա Պոշտա» պահեստի վրա։ Հարցած է հասցվել նաև Կիեւի մարզի Բորիսպոլ շրջանում պահեստներին։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտարարել էր, որ ՀՕՊ միջոցները վերջին շաբաթվա ընթացքում ոչնչացրել են 14 «Ֆլամինգո» հրթիռ և գրեթե 6000 ուկրաինական անօդաչու թռչող սարք։



