Իրանը հայտնել է Լարակ կղզուն ԱՄՆ-ի կողմից իրա...

Ամերիկյան ռազմական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Հորմուզի նեղուցում գտնվող Լարակ կղզու վրա, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։

«Առնվազն երկու մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել», – ասվում է հայտարարության մեջ։

Ամերիկյան Axios պորտալի լրագրողի խոսքով՝ հարվածները, ենթադրաբար, ուղղված էին այն կայանքներին, որոնցից ԻՀՊԿ-ն պատրաստվում էր հրթիռներ արձակել նեղուցի ուղղությամբ։

ԻՀՊԿ-ն սպառնացել է հակահարված տալ թշնամուն։