«Ռուսական գազի գինը Հայաստանի համար «ավելի քան արտոնյալ է», սակայն դա կփոխվի, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից»։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կրեմլը լսել է Փաշինյանի հայտարարությունները, որ Հայաստանը չի զբաղվելու հակառուսական հռետորաբանությամբ։ «Ռուսաստանը և Հայաստանը բարեկամներ են և շարունակում են երկխոսության մեջ մնա»։
Հիշեցնենք, որ ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը արձագանքել էր՝ նշելով, որ Այդ պաշտոնյայի տեղեկությունները սխալ են. ՀՀ-ն շահագրգռված չէ ՌԴ-ի հետ կապերը խզելու:



