Ռուսական գազի էմբարգո չի քննարկվում. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել Է, որ Եվրոպային ռուսական գազի մատակարարման Էմբարգո սահմանելու հարցը կարող Է քննարկումների առարկա դառնալ Ուկրաինայի խնդրով պատժամիջոցների շրջանակներում, բայց այսօրվա դրությամբ այն չի քննարկում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դա հարց Է, որը կարող Է հայտնվել բանակցությունների սեղանին, բայց դեռեւս ոչ այսօր: Ածխի եւ նավթի շուրջ արդեն բանակցություններ վարվում են, բայց գազի շուրջ՝ դեռ ոչ: Մենք գիտենք, թե հսկայական ինչպիսի դժվարություններ Է դա առաջացնում: Ուստի արդեն երկար տարիներ դուք լսում ենք, որ ես խոսում եմ Եվրոպայի Էներգետիկական սուվերենության մասին»,-Մակրոնն ասել Է Corriere della Sera իտալական թերթին:

«Ամեն օր, երբ Ռուսաստանը որոշում Է անցնել նոր ռազմական, դիվանագիտական կամ տակտիկական մակարդակի, նվազեցնում Է նորմալ կյանքի վերադառնալու իր շանսերը եւ նվազեցնում հաստատուն խաղաղություն կառուցելու մեր ունակությունը»,-հավելել Է Ֆրանսիայի նախագահը:

Արեւմուտքի մի շարք երկրներ Ուկրաինայի պատճառով նոր պատժամիջոցներ են սահմանել ՌԴ-ի դեմ: Ինչպես հայտարարել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Արեւմուտքի պատժամիջոցները շատ լուրջ են, Ռուսաստանը դրանց վաղօրոք Է պատրաստվել: Նա հավելել Է, որ դրանց հարցում պահանջվում Է վերլուծություն եւ գերատեսչությունների համակարգում՝ Ռուսաստանի շահերին համապատասխանող պատասխան միջոցներ մշակելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: