Ռուսական ցորենի առաջին խմբաքանակը Ադրբեջանի տարածքով արդեն հասել է Հայաստան, հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը
«Ցորենը Ռուսաստանի տարածքով երկաթուղով եկել է Ադրբեջան, և քանի որ Հայաստան-Ադրբեջան այս պահին ուղիղ երկաթուղային հաղորդակցություն մենք չունենք, մտել է Վրաստան, և Վրաստանից Հայաստան»,- ասել է նախարարը։



