Ուկրաինայի վրա գիշերային հարձակմանը ներգրավվել են ավելի քան 60 Shahed տիպի անօդաչու թռչող սարքեր և տարբեր տեսակի շուրջ 90 հրթիռներ․ հայտարարել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա զանգվածային հրետակոծության թիրախ է անվանել էլեկտրակայաններն ու էլեկտրահաղորդման գծերը, «ՀԷԿ-ի ամբարտակը, սովորական բնակելի տները, անգամ տրոլեյբուսը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ, ի թիվս այլ էներգաօբյեկտների, հարվածի տակ է հայտնվել Դնեպրոպետրովսկը։ Չհաստատված տեղեկություններ են ստացվել, որ ամբարտակում գնդակոծության հետևանքով ավտոբուս է այրվել։ Զապորոժիեի շրջանի իշխանությունները հայտնել են, որ գնդակոծության զոհերի մասին տվյալներ չունեն: