Ռուսաց լեզվի պահպանումը Հայաստանում և ավանդու...

Ռուսաց լեզվի պահպանումը Հայաստանում և ավանդույթների փոխանցումը նոր սերունդներին ունի գերակա նշանակություն, հայտարարել է ասել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Երևանի Ռուսական տանը Ուսուցչի օրվան նվիրված համերգի ժամանակ:

«Լեզուն քաղաքակրթության հիմքն է։ Ռուսաց լեզվի պահպանումը Հայաստանում շատ կարևոր է։ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս ձեր աշխատանքին», - նշել է դեսպանը։

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի Հայաստանի գրասենյակի ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը ընդգծել է ուսուցիչների ներդրումը ռուսաց լեզվի զարգացման գործում՝ նշելով, որ ռուսերենը միշտ կխոսվի Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում։