ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման համար իր կողմից սահմանված վերջնաժամկետի վերաբերյալ որոշումը կախված կլինի այն բանից, թե ինչ գործողություններ կձեռնարկի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութ տարածել է Forbes Breaking News-ը:
«Դա կախված է նրանից։ Տեսնենք, թե նա ինչ կասի։ Ես շատ հիասթափված եմ», - ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանի համար ուժի մեջ է մնում հակամարտության կարգավորման համար սահմանված օգոստոսի 8-ի վերջնաժամկետը։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ օգոստոսի 8-ից հետո կարգավորման քայլեր չառաջարկելու դեպքում Ռուսաստանի նկատմամբ կսահմանվեն երկրորդային մաքսատուրքեր։



