Ռուս-ուկրաինական բանակցությունների 4-րդ փուլը...

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Ռուսաստանի հետ բանակցությունների հերթական փուլը, որը կկայանա մարտի 14-ին՝ առցանց ձեւաչափով, բարդ է լինելու: Այդ մասին, ինչպես հայտնում է ТАСС-ը, Պոդոլյակը գրել է իր Telegram-ալիքում: »Սպասվում է բանակցությունները չորրորդ փուլը: Այն լինելու է խաղաղության, կրակի դադարեցման, զորքերի անհապաղ դուրսբերման եւ անվտանգության երաշխիքների մասին: Դժվար զրույց է սպասվում",-գրել է նա: