Ռուս մայորի հետ հանդիպումը, որպես խաղաքարտ․ Ա...

Ժամեր առաջ մի քանի լրատվամիջոցներ տարածեցին տեղեկություններ այն մասին, որ Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել է Մոսկվա։

Հարությունյանին մոտ կանգնած լրատվամիջոցները փորձում են հատուկ ֆոն տալ այս այցին և ստեղծել տպավորություն, թե Մոսկվայում  Արցախի նախագահին լուրջ են ընկալում։ Ըստ այդ լրատվամիջոցների այս այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել ռուսաստանյան պաշտոնական տարբեր օղակների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է տարածաշրջանային իրավիճակը, հումանիտար ծրագրեր և կենսական նշանակության այլ հարցեր: 

Իրականությունն այն է, որ սա Արայիկ Հարությունյանի հերթական  այցն է Մոսկվա, որի ընթացքում նա ստացել է հերթական հրահանգները, թե ինչ պետք է անի։ Հարությունյանի հետ նույնիսկ բարձր ռանգի ներկայացուցիչներ չեն հանդիպում և նա իր անելիքները տեղեկանում է ՌԴ հատուկ ծառայություններից մեկի կոչումով մայորից։ 

Արայիկ Հարությունյանը հասցրել է այս ընթացքում հանդիպել մի քանի հայ գործարարների, ում հետ նա որոշակի բիզնես շահեր ունի։