Ռուս խաղաղապահները ԼՂ-ում հրադադարի մեկ խախտո...

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հրադադարի մեկ խախտում են արձանագրել։

«Շուշիի շրջանում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ, ինչի հետեւանքով երկու մարդ վիրավորվել է։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ հետաքննում է միջադեպը»,- ասվում է հաղորդագրության մեջ։