Այս ամենն իրականում պետք է լիներ ռուս խաղաղապահների պատասխանատվության տիրույթում, և քանի որ այդ խնդիրները կան, ռուս խաղաղապահները ձախողել են իրենց առաքելությունը։ Այս մասին Politico.eu –ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ լրագրողի դիտարկումներին։



