«Ռուս խաղաղապահներով ևս 2 ինքնաթիռ մեկնել է Լ...

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ռուս խաղաղապահներով ևս երկու ինքնաթիռ է մեկնել Լեռնային Ղարաբաղ, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հերթական երկու Իլ-76 ինքնաթիռները «Ուլյանովսկ-Վոստոչնիյ» օդանավակայանից թռիչք են իրականացրել դեպի Հայաստան: Օդանավում զրահափոխադրիչներ, նյութական միջոցներ և խաղաղապահ ստորաբաժնումների անձնակազմն է գտնվում»,- ասվում է հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ նոյեմբերի 10-ից Իլ-76 և Ան-124 ինքնաթիռները Հայաստան են արդեն տեղափոխել 750 զինծառայող, ինչպես նաև 110 միավոր տեխնիկա՝ զրահափոխադրիչներ, բեռնատարներ և նյութատեխնիկական ապահովման միջոցներ: