Ռազմատրանսպորտային ավիացիայի չորս Իլ-76 ինքնաթիռ 15-րդ խաղաղապահ բրիգադի զինծառայողներով վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում (Հայաստան), հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով ՌԴ ՊՆ-ն:
«Ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներն ավելի քան 80 զինծառայող, զրահափոխադրողներ, զրահամեքենաներ եւ կապի միջոցներ են տեղափոխել»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից:
Նախարարությունն ավելի վաղ հիշեցրել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորակազմի տեղակայման նպատակով կտեղափոխվի ընդհանուր 1960 զինծառայող, 90 զրահափոխադրող, 380 միավոր ավտոմեքենա եւ հատուկ տեխնիկա:



