Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգություն...

Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի Շուշիի շրջանում ճանապարհավերականգնողական աշխատանքների իրականացման ընթացքում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Ներկա պահին անվտանգության ապահովմամբ հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետների կողմից արդեն վերականգնվել է 10 կմ ճանապարհահատված կողմերի սահմանազատման գծի երկայնքով: