Ռուս խաղաղապահներն ուղեկցել են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ վերադարձող փախստակաների հերթական ավտոշարասյունը։ ՌԴ Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 17-ին ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 457 մարդ:
Ավտոբուսներն ուղեկցել են Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի և ռազմական ոստիկանության պարեկները:
Գերատեսչությունը հայտնում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում են քաղաքացիական ենթակառուցվածքները:
Ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը 23 դիտակետերում:
Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Լեռնային Ղարաբաղի իրենց մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 41 հազար փախստական:



