Ռուս-չինական ապրանքաշրջանառությունը 2021 թվակ...

Ռուսաստանի եւ Չինաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2021 թվականին հասել Է ռեկորդային մակարդակի՝ 146,88 միլիարդ դոլարի՝ մեկ տարվա հաշվով ավելանալով 35,8 տոկոսով:

Այդ մասին հաղորդել Է ՉԺՀ-ի գլխավոր մաքսային վարչությունը:

Ռուս-չինական առեւտրի նախորդ ռեկորդը սահմանվել Է 2019 թվականին, երբ նրա ծավալը կազմել Է 110,75 միլիարդ դոլար: 2021 թվականին Ռուսաստանից Չինաստան ներմուծումը 2020 թվականի համեմատությամբ ավելացել Է 37,5 տոկոսով եւ կազմել 79,32 մլրդ դոլար:

Միաժամանակ Չինաստանը Ռուսաստան Է արտահանել 67,567 մլրդ դոլար գումարի ապրանքներ ու ծառայություններ, ինչը 33,8 տոկոսով գերազանցել Է 2020 թվականի ցուցանիշը: Ընթացիկ տարվա դեկտեմբերին երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը նոյեմբերի համեմատությամբ աճել Է 11,5 տոկոսով:

Միեւնույն ժամանակ չին-ամերիկյան առեւտուրը 2021 թվականին ավելացել Է 28,7 տոկոսով՝ գերազանցելով 755,6 մլրդ դոլարը: ԱՄՆ-ից չինական ներմուծումն աճել Է 2,7 տոկոսով՝ մինչեւ 179,53 մլրդ դոլար, Չինաստանի արտահանումը հասել Է 576,1 մլրդ դոլարի, աճը՝ 27,5 տոկոսի:

ՉԺՀ-ի արտաքին առեւտուրը 2021 թվականին հասել Է 3,364 տրիլիոն դոլարի այն դեպքում, երբ ներմուծումը կազմել Է 2,687 տրիլիոն դոլար, աճը՝ 30,1 տոկոս: Այսպիսով, դրական հաշվեմնացորդը կազմել Է 676,4 մլրդ դոլար, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: