Ռումինիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ծանուցել է, որ պաշտոնապես առաջադրում է երկրի նախագահ Կլաուս Յոհանիսի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այդ մասին տեղեկացնում է «ТАСС»-ը։
«Ռումինիան ՆԱՏՕ-ի մյուս անդամներին ծանուցել է, որ մտադիր է առաջադրել երկրի նախագահ Կլաուս Յոհանիսին որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նախագահի աշխատակազմը տեղեկացրել է, որ չի մեկնաբանում տեղեկատվությունը, սակայն կառավարության աղբյուրները հաստատել են տեղեկությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն, ում թեկնածությունը պաշտպանել են ԱՄՆ-ը, Գերմանիան և Ֆրանսիան, չի կարող բավարար ձայներ հավաքել արևելյան դաշնակիցների՝ Բուլղարիայի, Հունգարիայի, Թուրքիայի և Ռումինիայի առարկության պատճառով։ Սպասվում է, որ ԱՄՆ-ն կհայտարարի ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի անունը հունիսին Վաշինգտոնում կայանալիք դաշինքի գագաթնաժողովում: