
Հոկտեմբերի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի համար 15 հիմնական դպրոցում ռումբ է տեղադրված։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, իրավապահները տարհանել են դպրոցի անձնակազմին ու երեխաներին։ Սակրավորները դպրոցում որոնողական աշխատանքներ են իրականացնում։
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ Շիրակի մարզի քրեական ոստիկանները պարզում են ահազանգող քաղաքացու ինքնությունը։ Դեպքի փաստով տարածքային ոստիկանության բաժնում փաստաթղթեր են կազմվում։