Ռուբիոն կոչ է արել Հնդկաստանի եւ Պակիստանի ազ...

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն երեքշաբթի առանձին հեռախոսազրույցներ է ունեցել Հնդկաստանի վարչապետի ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի եւ Պակիստանի կառավարության ազգային անվտանգության հարցերով խորհրդական, միջգերատեսչական հետախուզության գլխավոր տնօրեն Մուհամադ Ասիմ Մալիքի հետ։ Այս մասին տեղեկացվել է պետդեպարտամենտի X-ի էջում։

«Այսօր ավելի վաղ պետքարտուղար Ռուբիոն [հեռախոսով] խոսել է Հնդկաստանի եւ Պակիստանի ազգային անվտանգության գծով խորհրդականների հետ։ Նա երկուսին էլ կոչ է արել կապի խողովակներ պահել եւ խուսափել թեժացումից»,- նշել են ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունում։