ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ G7-ի գծով Վաշինգտոնի դաշնակիցները պետք է հետաքրքրված լինեն Հորմուզի նեղուցում լիարժեք նավագնացության վերականգնմանը նպաստելու հարցում: Նա այս դիրքորոշումը ներկայացրել է լրագրողների հետ զրույցի ժամանակ։
«Նրանց շահերից է բխում օգնելը: Նկատի ունեմ, որ մյուս երկրներն այնտեղից անհամեմատ ավելի շատ նավթ են ստանում, քան մենք»,- ասել է Ռուբիոն՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք մտադիր է օգնություն խնդրել G7-ի իր գործընկերներից Հորմուզի նեղուցի հարցում:
Նա, միաժամանակ, ուղիղ պատասխան չի տվել այն հարցին, թե ինչ օգնություն կարող է լինել դա: «Ես այդ մանրամասները կթողնեմ պաշտպանության նախարարությանը: Դա համապատասխանում է նրանց շահերին: Դա համապատասխանում է նրանց ազգային շահերին»,- ասել է Ռուբիոն, որի խոսքերը մեջբերել է արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:



