
Ամերիկյան ներկայիս վարչակազմը՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, ձեռնամուխ է լինում Պետդեպարտամենտի «համապարփակ վերակազմավորմանը»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Սփռված բյուրոկրատիան ստեղծել է մի համակարգ, որն ավելի շատ առաջնորդվում է արմատական քաղաքական գաղափարախոսությամբ, քան Ամերիկայի հիմնական ազգային շահերի առաջխաղացմամբ: Այսպիսով, այսօր ես ներկայացնում եմ համապարփակ վերակազմակերպման ծրագիր, որը Պետդեպարտամենտը կբերի 21-րդ դար»,-ասվում է Ռուբիոյի գրավոր հայտարարության մեջ:
Նա ԱՄՆ արտաքին ծառայության ապարատը անվանել է փքված, բյուրոկրատական և անկարող իր առաքելությունը կատարելու «մեծ ուժերի մրցակցության նոր դարաշրջանում»:
Նա նաև ասել է, որ վերջին 15 տարիների ընթացքում Պետդեպարտամենտի աշխատակիցների թվի «աննախադեպ աճ» է գրանցվել, և դրա գործունեության ֆինանսավորումը կտրուկ աճել է։