Ռուբիոն Չինաստանին սպառնացել է երկրորդական պա...

ԱՄՆ-ը երկրորդական պատժամիջոցներ կկիրառի Չինաստանի նկատմամբ, եթե վերջինս անտեսի Իրանի դեմ սահմանափակումները, հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Մենք ունենք համապատասխան արձագանքման գործիքներ։ Եթե որևէ մեկը անտեսում է մեր պատժամիջոցները, նա կարող է բախվել երկրորդական պատժամիջոցների։ Այսօր ես այս հարցի վերաբերյալ որևէ նոր հայտարարություն չունեմ, սակայն մենք նման միջոցներ չենք կիրառում պարզապես խորհրդանշական ժեստերի համար», — ասել է նա Սպիտակ տանը լրագրողների համար կազմակերպված ճեպազրույցում՝ պատասխանելով Պեկինի կողմից ամերիկյան պատժամիջոցների անտեսման մասին հարցին։