Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի մշտական հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնի հետ։ Այս մասին Ռուբինյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Ներկայացրեցի Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված սուր ճգնաժամը։ Պարոն Կամբոնը վերահաստատեց Սենատի բարեկամությունը և համերաշխությունը հայ ժողովրդի հետ»,- գրել է՝ Ռուբինյանը։