«Ռոսգվարդիայի թիկունքի պետի տեղակալը ձերբակալ...

Ռազմական դատարանը ձերբակալել է «Ռոսգվարդիայի» թիկունքի պետի տեղակալ, գեներալ-մայոր Միրզա Միրզաեւին կաշառքի գործով, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրին։

Զրուցակիցն այլ մանրամասներ չի ներկայացրել։

Այն մասին, որ Միրզաեւի դեմ հարուցվել է քրեական գործ կաշառքի վերաբերյալ, գրել է նաեւ «ՌԻԱ Նովոստին»։

Mash թելեգրամ-ալիքի տեղեկացմամբ՝ 52-ամյա Միրզաեւը արագ կառուցվող մոդուլների մատակարարից պահանջել է  140 մլն ռուբլի եւ «սպառնացել խզել 480 մլն արժեքով պայմանագիրը, եթե փողը չտրվի»։ Մատակարարը, ինչպես նշել է ալիքը, փողը փոխանցել է գեներալին միջնորդի միջոցով։

Mash-ի ինֆորմացիայի պաշտոնական հաստատում չի եղել։