Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց Շրջակա միջավայրի...

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի` Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Ռոմանոս ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ նշանակել շրջակա միջավայրի նախարար»,- ասված է նախագահի հրամանագրում: