Ռոբերտ Քոչարյանը՝ Թրամփի ճանապարհի մասին․ Փաշ...

Միացյալ Նահանգները պարզապես տնտեսական շահեր չունի Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին հոկտեմբերի 7-ի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ի՞նչ շահ ունի ԱՄՆ-ն։ Տնտեսականը պարզապես չկա։ Նայեք առևտրի թվերին։ Ավելին, ԱՄՆ-ն Չինաստանին զսպելու քաղաքականություն է վարում։ Ալիևը Չինաստանում հայտարարում է, որ միջանցքը (Թրամփի ճանապարհը) շատ կարևոր է Չինաստանը Եվրոպայի հետ կապելու համար։ Այժմ Միջին միջանցքն այդպես է գնում, ապրանքների մի մասն էլ կգնա այս (նոր) ճանապարհով։ Եվ այստեղ կա անհամապատասխանություն՝ ԱՄՆ քաղաքականությունը Չինաստանի նկատմամբ և միջանցքի կառուցումը, որը հիմնականում ծառայելու է չինական արտադրանքի արտահանմանը։ Այստեղ նույնպես կան հարցեր, որոնք հանգեցնում են իրական նպատակների մասին որոշակի եզրակացությունների»,– թվարկել է Քոչարյանը։

Նրա խոսքով (Փաշինյանը) տալիս է ամեն ինչ, ինչ հնարավոր է, գործնականում նա «Մայր Թերեզա» է դարձել՝ Հայաստանի հաշվին։ «Լավ է, որ աղջիկ չի ծնվել, թե չէ ազգային խայտառակություն կլիներ»,– նկատել է երկրորդ նախագահը՝ հավելելով, որ կատարվողը մեծ աշխարհաքաղաքական խաղի մաս է, որտեղ ՀՀ-ն, ավելի ճիշտ՝ վարչապետը, գնդակի դերում է։