Մենք տարբեր դաշինքներով ենք հանդես գալիս, թեման սպառվել է, այսօր, ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին ի պատասխան, իր և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջև տարաձայնությունների մասին՝ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը:
«Դուք ճանաչո՞ւմ եք երկու մարդու, որոնց միջև ընդհանրապես որևէ տարաձայնություն չլինի: Մենք գնում եք մեր ճանապարհով, իրենք՝ իրենց», - նշեց Քոչարյանը:
Ինչ վերաբերում է նրանց մրցակից համարելուն՝ Քոչարյանը նշեց, որ ընտրությունների ժամանակ բոլորը բոլորի հետ մրցակիցներ են:



