Ռոբերտ Քոչարյանն ամենայն հավանականությամբ կլի...

Ռոբերտ Քոչարյանն ամենայն հավանականությամբ կլինի ազատության մեջ, այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: 

«Սահմանադրական դատարանի որոշման տրամաբանությունից եմ դա ենթադրում»,-նշեց նա: Հարցին՝ նման սցենար նախապես գրվե՞լ էր, Վիգեն Հակոբյանը պատասխանեց.

«Ես կարծում եմ՝ սցենարը ոչ թե գրվել է, այլ՝ կանխատեսվել: Եթե ասում ենք՝ սցենար գրվել է, այսինքն՝ նկատի ունենք, որ Փաշինյանը մասնակցել է. ես վստահ չեմ, որ Փաշինյանը մասնակցել է այդ սցենարի գրմանը, բայց կարծում եմ՝ Փաշինյանը կանխատեսել է, որ այսպիսի բան կարող է լինել: Այլ հարց է, որ, ինչպես մի շարք այլ քաղաքական որոշումների ժամանակ, բոլոր ռեսուրսները չեն օգտագործվել»:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև՝ Քոչարյանի խափանման միջոցի հնարավոր փոփոխությունը կարո՞ղ է կապ ունենալլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստանա կատարվելիք այցի հետ. վերջինս տարբեր կերպ ակնարկել է, որ ցանկանում է Քոչարյանին ազատության մեջ տեսնել, իշխանությունները սա հաշվի առե՞լ են.

«Կարծում եմ՝ այո, հաշվի առնվել է: Եթե չլիներ հոկտեմբերին կայանալիք ԵԱՏՄ ժողովը հենց Երևանում, , գուցե և հաշվի չառնվեր, բայց քանի որ այդպիսի կոնկրետ գործոն, հաշվի է առնվել»,-ասաց քաղտեխնոլոգը՝ նշելով, որ պուտինը, ամեն դեպքում, անձնական շահը միջպետական շահից աառավել չի համարում: