
«Մեր ձեւով» շարժումը հայտարարել է, որ ներգրավելու են նոր դեմքերի, նոր խնդիրներ են առաջ քաշելու, խոսքը չէր գնում ընտրություններից հետո խորհրդարանում համագործակցելու մասին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7–ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով նրան, որ «Մեր ձեւով» շարժումը հայտարարել է, որ չի համագործակցելու նախկին նախագահների թիմերի հետ։
«Համագործակցել մի ուժի հետ, որը չի ուզում քեզ հետ համագործակցել, չի լինում այդպես, չի ստացվի։ Բայց դա արդեն մեր խնդիրը չէ։ Գյումրիի օրինակը, երբ բոլոր ուժերը հայտարարեցին, որ ՔՊ–ի հետ կոալիցիա չեն կազմելու, լավ մոտեցում էր։ Ես համոզված եմ, որ այստեղ նույն մոտեցումը կարելի է կիրառել և արդեն ըստ ձայների համամասնությամբ, ձեւ չի լինելու չհամագործակցել խորհրդարանում, եթե այդ շարժումը որոշակի ձայներ հավաքի խորհրդարանում, որը բավարար չէ իրենց համար վարչապետի թեկնածու ունենալու։ Ասելու են՝ չէ, չենք ստեղծո՞ւմ։ Ուղղակի անհնար է սա։ Ստեղծվելու մի վիճակ, երբ խորհրդարանում բոլոր ընդդիմադիր ուժերը և ցանկություն են ունենալու համագործակցել և այլընտրանք չեն ունենալու դրան։ Սա այն դեպքն է լինելու, որ դու ստիպված ես լինելու գնալ համագործակցության։ Հիմա եթե Գյումրիում Մարտունն ու Վարդան Ղուկասյանը գնացել են համագործակցության, ո՞նց դա կատարվեց։ Այս ընդդիմադիր դաշտում այս կարգի բացասական վերաբերմունք ոչ մեկը չուներ։ Դրա համար պետք է լավ պատկերացնել, թե ինչ պրոցեսի մեջ ենք լինելու»,–ասաց նա։