Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցե...

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունցել «Հայաստան» խմբակցության հերթական նիստը, որին ներկա է եղել դաշինքի առաջնորդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին այսօր հրավիրված հրատապ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Նիստի քննարկման հարցերն էին առաջիկա կազմակերպչական խնդիրները ՀՀ կառավարության ծրագրի ներկայացմանն առնչվող, և նաև մեր խմբակցության որոշ հարցեր, բայց խմբակցության աշխատանքի ընթացքում մենք տեղեկացանք, որ այօրվա իշխանությունները, դատական համակարգը հերթական խայտառակ մոտեցումը ցուցաբերեցին ընդդիմադիր ուժերի մեր խմբակցության, մեր գործընկերոջ ՝ վաստակավոր բժշկի Արմեն Չարչյանի նկատմամբ։ Արմեն Չարչյանին կալանավորելու որոշումը հակաօրինական է, նա ունի պատգամավորական անձեռնխելիություն, որպես պատգամավոր դրսևորում է պատշաճ վարքագիծ»,-մանրամասնեց նա։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ սա մենիշխանության հաստատմանը միտված գործողություն է։

«Գտնում ենք, որ պարոն Չարչյանը պետք է ազատ արձակվի։ Անկասկած, դաշինքի թե՛ ծրագրային, թե՛ ոչ ծրագրային գործունեության ընթացքում համապատասխան վերաբերմունք լինելու է այսօրվա իշխանությունների նկատմամբ»,-ասաց նա։