ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան դիմաց: Նրանք նամակ են բերել փոխանցելու:
«Մենք դիմում ենք դեսպանատներին, որպեսզի իրենք ևս իրենց դիրքորոշումը հայտնեն այս ամբողջ դատական և իրավական «բեսպրիդելի» վերաբեյալ: Չի կարող Հայաստանի Հանրապետության նախագահն անկախ ամեն ինչից մեկ տարի գտնվի անազատության մեջ և անհասկանալի, անժամկետ, և մենք չգիտենք՝ այս գործի հետևանքներն ինչ են լինելու»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց աջակիցներից մեկը:
Նամակը փոխանցել, սակայն, չստացվեց: Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով՝ դեսպանատնից պետք է վերցներին նամակը, մինչդեռ իրենց պատասխանեց անվտանգության աշխատակիցը:
Բողոքի ակցիան ուղեկցվում է վանկարկումներով՝ «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին», «Հաղթանակ»:



