Ռիտերը Միջազգային խաղաղապահ գործողությունների...

Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը հանդիպել է Միջազգային խաղաղապահ գործողությունների կենտրոնի (ZIF Berlin) գործադիր տնօրեն դոկտոր Աստրիդ Իրգանգի հետ՝ քննարկելու առաքելության մանդատը և գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև գերմանացի փորձագետների նշանակումը առաքելությունում: Այդ մասին տեղեկացրել են առաքելությունից։

«Գերմանիան առաքելությունում ունի ամենամեծ անձնակազմը՝ 27 անդամով: Շատ շնորհակալություն, Գերմանիա»,- նշված է առաքելության X-ի միկրոբլոգում