ՌԴ ԶՈւ-ն հետ է մղել Կուրսկի մարզ ներխուժելու...

Ռուսական զորքերը Կուրսկի շրջանի երեք բնակավայրի ուղղությամբ հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերի կողմից սահմանը հատելու երեք փորձ:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Բանակային ավիացիայի և հրետանու կրակահերթի աջակցությամբ հետ են մղվել Ուկրաինայի զինված ուժերի երեք փորձ՝ հատել Ռուսաստանի Դաշնության սահմանը Նովիյ Պուտ, Մալայա Օբուխովկա և Մեդվեժյե բնակավայրերի ուղղությամբ։

Հակառակորդն ունի ավելի քան 30 սպանված ու վիրավոր, կորցրել է երկու հետևակի մարտական մեքենա, զրահամեքենա, չորս մարտական զրահապատ մեքենա և երկու ավտոմեքենա»,– ասված է հաղորդագրության մեջ: