Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախկին թիկնապահ Միխայիլ Բատուրինը կասկածվում է ՌԴ Կուրսկի մարզում հանցագործություն կատարելու համար, հարուցվել է քրեական գործ, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի գլխավոր ռազմաքննչական վարչության մամուլի ծառայությունը։
«Վրաստանի քաղաքացի Միխայիլ Բատուրինի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Նա կասկածվում է ահաբեկչական գործողության և շահադիտական գործունեության համար»,- գերատեսչության հաղորդագրությունն է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ Բատուրինը երկար ժամանակ վարժեցրել է վարձկանների և անձամբ մասնակցել զինված հակամարտությանը՝ որպես վարձկան Ռուսաստանի տարածքում։ Ըստ քննիչների՝ կասկածյալը այլ վարձկանների հետ սեպտեմբերին ապօրինի հատել է Ռուսաստանի սահմանը։ Ներխուժումից հետո նրանք մի շարք հանցագործություններ են կատարել՝ խաղաղ բնակիչներին վախեցնելու, ինչպես նաև գույքային վնաս պատճառելու նպատակով։