ՌԴ-ում հանցագործություններից վնասը կտրուկ աճե...

Ռուսաստանում տարբեր հանցագործություններից վնասի կտրուկ աճ Է նշվել 2022 թվականի առաջին կիսամյակում՝ անցյալ տարվա համապատախան ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատությամբ գրեթե կես տրիլիոն ռուբլի կամ ավելի քան 2,5 անգամ: Այդ մասին, հայտնել Է ՌԴ-ի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը:

«Այս տարվա անցած վեց ամսվա ընթացքում կտրուկ ավելացել Է հանցագործությունների պատճառով նյութական վնասի չափը՝ 222 միլիարդից մինչեւ 494 միլիարդ ռուբլի»,-Կրասնովն ասել Է «Կոմերսանտ»-ին տրված հարցազրույցում: Մինչդեռ, նշել Է նա, «հաշվի առնելով դատախազների կողմից ձեռնարկված միջոցները՝ իրավապահ մարմինների կողմից առգրավվել Է ունեցվածք, փող, 224 մլրդ ռուբլի ընդհանուր գումարի կամ 442,2 տոկոսով ավելի թանկարժեք իրեր՝ անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ»: Կալանքի տակ դրված ունեցվածքի արժեքը գրեթե կրկնակի ավելացել Է՝ հասնելով 129 մլրդ ռուբլու, հավելել Է հսկիչ գերատեսչության ղեկավարը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: