ՌԴ-ում եղբայրական հայ ժողովրդի ցավը միշտ ընդո...

ՌԴ-ում եղբայրական հայ ժողովրդի ցավը միշտ ընդունել են որպես սեփականը. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

«Ապրիլի 24-ին լրանում է 20-րդ դարի առաջին կեսին տեղի ունեցած ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ ՌԴ-ում եղբայրական հայ ժողովրդի ցավը միշտ ընդունել են որպես սեփական ցավ: Պատմական վկայությունների համաձայն՝ 1915-ին ռուսական կայսերական բանակի կովկասյան բանակը, Նիկոլայ 2-րդի հրամանով բացելով ռուս-թուրքական սահմանը, փրկել է առնվազն 350,000 հայի: Մոսկվայի դիրքորոշումն այս իրադարձությունների վերաբերյալ հայտնի է. այն հետևողական է և հիմնված մարդասիրական ավանդույթների վրա։ Արդեն 1915 թվականին ռուսական դիվանագիտության ղեկավար Սերգեյ Սազոնովի նախաձեռնությամբ միջազգային հանրության առաջատար անդամները կատարվածը որակեցին որպես «մարդկության դեմ հանցագործություն»: Ժամանակակից Ռուսաստանը աշխարհի առաջին երկրներից էր, որը ճանաչել է  Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, Պետդուման 1995 և 2005 թթ. օրենսդրական մակարդակով դատապարտել է 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը», - ասել է Զախարովան։