
ՌԴ Վլադիմիրի մարզում 55 ուղևոր տեղափոխող ավտոբուս է շրջվել, ինչի հետևանքով ուղևորներից 35-ը վիրավորվել են, հայտնում է News.ru-ն:
Մեքենայի մեջ եղել է նաև մեկ երեխա։ 13 մարդ հոսպիտալացվել է, մեկ կին ընդունվել է վերակենդանացման բաժանմունք։
Ըստ նախնական վարկածի՝ վթարի պատճառը վարորդի քնելն էր ղեկին: Հարուցվել է քրեական գործ: