ՌԴ քաղաքականությունն է, որ մեր քաղաքացիները չ...

Ռուսաստանի քաղաքականությունն է այդպիսին, որ այսօր մեր քաղաքացիները չեն կարողանում գնալ այնտեղ: Այսօր՝ օգոստոսի 12-ին կառավարության շենքի մոտ բողոքի ցույցի մասնակիցների հետ հանդիպմանն ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Ռուսաստանի քաղաքականությունն է այդպիսին, հստակ չգիտեմ, Հայաստանի քաղաքականությունն այնպիսին է, որ յուրաքանչյուր մարդ, ով ուզում է Հայաստան վերադառնալ, ինքը կարող է առանց որևէ խոչընդոտի վերադառնալ: Ինչ վերաբերում է Հայաստանից դուրս գնացողներին, նրանք պետք է հաշվի առնեն, թե ինչպիսին է քաղաքականությունն այդ երկրի՝ ընդունելու ոչ քաղաքացիներին իրենց երկիր: Հիմա դուք ինձ հարցեր եք տալիս, որոնց ես պետք է պատասխանեմ Ռուսաստանի իշխանությունների փոխարեն»: