ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն Ադրբեջանում...

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հոկտեմբերի 27-ին Ադրբեջանում ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել երկու երկրների հարաբերություններին և համագործակցության տարբեր ոլորտներին:

Կողմերը քննարկում են ունեցել նաև  Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շուրջ։

Քննարկել են նաև Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որը ստեղծվել է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի վերականգնման համար՝ կապված նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության իրականացման հետ։